Պաշտոնյաները պետք է բողոքարկեն Պլյուշչենկոյի արծաթը. Ռուդկովկսայա
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվգենի Պլյուշչենկոյի կինը՝ Յանա Ռուդկովսկայան, կարծում է, որ ռուսական կողմը պետք է բողոքարկի Վանկուվերի 2010 թ.-ի Օլիմպիադայի տղամարդկանց գեղասահքի արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարծում եմ, որ պետք է բողոքարկել», - ասել է նա լրագրողներին: «Մենք հզոր գերտերություն ենք և պետք է պաշտպանենք մեր մարզիկներին, ինչպես դա արեց Կանադան 2002 թ.-ին Սոլթ Լեյք Սիթիում (մարզական զույգերի մրցաշարում): Մեր պաշտոնյաները պետք է բողոքարկեն, քանի որ Ժենյան դա չի անի, նա մարզիկ է»:
Պլյուշչենկոն Վանկուվերում չկարողացավ պաշտպանել չորս տարի առաջ Թուրինում նվաճած օլիմպիական տիտղոսը: Կարճ ծրագրի արդյունքներով ռուս գեղասահորդն առաջատարի դիրքում էր, սակայն ազատ ոճում զիջեց ամերիկացի Էվան Լայսաչեկին, ով, փորձագետների կարծիքով, «ցույց տվեց 1985 թվականի նմուշի սահք»:
«Ժենյան ինձ ասաց՝ գեղասահքի աշխարհը կանգ է առել: Դա միակ բանն է, ինչ նա ինձ ասաց», - պատմում է Ռուդկովսկայան:-0-

