Հակերները կոտրել են հայալեզու «Ակոս» թերթի կայքը

12.02.2010, 19:24
Հակերները կոտրել են հայալեզու «Ակոս» թերթի կայքը
Հակերները կոտրել են հայալեզու «Ակոս» թերթի կայքը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ հակերները կոտրել են հայալեզու «Ակոս» թերթի կայքը, հաղորդում է Hurriyet Daily News թուրքական թերթը:

Հաղորդագրության համաձայն, «AK Hacker» ներկայացած հակերները կայքում տեղակայել են Օգյուն Սամասթի նկարը, ով «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ենթադրյալ սպանողն է:

Նկարին հետևում է իշխող Արդարության և առաջընթացի կուսակցությանը քննադատող տեքստ, որում մասնավորապես ասվում է. «Եթե դուք (կառավարությունը) մեզ համար ընդունելի հայտարարություն չանեք, նոր Օգյուն Սամասթ ու նոր Հրանտ Դինք կլինի»:

«Ակոս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ.-ի հունվարի 19-ին, սեփական գրասենյակի մուտքի մոտ:-0-