Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներառվելու է Շվեդիայի խորհրդարանի օրակարգում

12.02.2010, 11:21
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներառվելու է Շվեդիայի խորհրդարանի օրակարգում
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ներառվելու է Շվեդիայի խորհրդարանի օրակարգում

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը մոտ ժամանակներս ներառվելու է Շվեդիայի խորհրդարանի օրակարգում, գրում է «Կապիտալ» թերթը:

Ըստ թերթի՝ այդ լուրը տհաճ անակնկալ է դարձել Ստոկհոլմում գտնվող Թուքրիայի խորհրդարանական պատվիրակության համար:

Երբ թուրք լրագրողներն այդ մասին հարցրել են թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին՝ վերջինս անակնկալի է եկել և հայտարարել, որ նման բան գոյություն չունի:

Սակայն նրան անմիջապես ուղղել է Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հայտարարելով, որ բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի ամենաուշը մեկ ամսից:

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեք ամիս առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում է ընդունել:-0-