Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի քրեական մայրաքաղաքի անունը
Լճացող ավտոմոբիլաշինության մայրաքաղաք Դեյթրոյթը, ըստ Forbes ամսագրի վարկանիշի, դարձել է ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գրեթե 2 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի յուրաքանչյուր 100 հազար բնակչին նախորդ տարի բաժին է ընկել բռնության հետ կապված 1,22 հազար հանցագործություն:
Նախորդ դարի կեսերին Դեյթրոյթը, որի արդյունաբերության հիմքը կազմում էին Ford, General Motors և Chrysler բարգավաճող ընկերությունների ձեռնարկությունները, Հյուսիսային Ամերիկայի ամենահարուստ քաղաքներից մեկն էր:
Ամերիկյան ավտոմոբիլաշինության մայրամուտը, գործազրկությունը, քաղաքից զանգվածաբար հեռանալն ու լքված բնակարանները հիմք ստեղծեցին հանցավորության մշտական աճի համար:
ԱՄՆ-ի ամենաանբարենպաստ քաղաքների թվում են նաև Մեմֆիսը, Մայամին, Լաս Վեգասը, Կալիֆոռնիայի Սթոքթոնը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի քրեական մայրաքաղաքը և ամենախոշոր մեգապոլիս համարվող Նյու Յորքը կորցրել է իր տխուր համբավն ու այժմ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաանվտանգ քաղաքների տասնյակում, պնդում է Forbes ամսագիրը:
Ընդհանուր առմամբ երկրում տարեսկզբից հանցավորությունը կրճատվել է 3,5 տոկոսով՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

