Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում հասել է ռեկորդային 7,8 տոկոսի՝ 2,44 մլն մարդ

12.08.2009, 14:58
Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում հասել է ռեկորդային 7,8 տոկոսի՝ 2,44 մլն մարդ

Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում ընթացիկ տարվա հունիսի դրությամբ հասել է ռեկորդային 2,44 մլն մարդու կամ տնտեսախպես ակտիվ բնակչության 7,8 տոկոսը, ասվում է չորեքշաբթի Ազգային վիճակագրության բյուրոյի կողմից հրապարակած տվյալներում։ Դա առավելագույն ցուցանիշ է սկսած 1995 թվականից։ Վերլուծաբանները գործազրկություն են կանխատեսել 7,7 տոկոսի մակարդակով։

2009 թվականի երեք ամիսների ընթացքում` ապրիլից-հունիս, Միացյալ Թագավորությունում պաշտոնապես արձանագրված գործազուրկների թիվն աճել է 220 հազար մարդով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ գործազրկության նպաստ ստացող մարդկանց թիվը հուլիսին ավելացել է 24 հազար 900 մարդով՝ հասնելով 1,58 մլն-ի։ Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է 60,5 մլն մարդ, որոնցից 31,3 մլն-ը տնտեսապես ակտիվ բնակչությունն է։ -0-