Ջեքսոնի մահվան փաստով կարող է քրեական գործ հարուցվել. CNN

10.07.2009, 12:14
Ջեքսոնի մահվան փաստով կարող է քրեական գործ հարուցվել.  CNN
Ջեքսոնի մահվան փաստով կարող է քրեական գործ հարուցվել.  CNN

Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան փաստով կարող է քրեական գործ հարուցվել, հինգշաբթի երեկոյան հայտնեց ամերիկյան СNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով մահացածի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։

«Ջեքսոնի ընտանիքը տեղյակ է, որ հետաքննությունը կարող է քրեական գործի վերաճել»,- ասել է աղբյուրը։

Տվյալ տեղեկատվությունը հայտնվեց այն օրը, երբ Լոս Անջելեսի ոստիկանության զեկավար Ուիլիամ Բրետոնը հայտնեց լրագրողներին, որ քննիչների որոշումն այն մասին. թե աստղի մահվան որ վարկածը հիմնական համարել՝ դեղորայքի պատահական չարաշահումը, թե սպանությունը, այժմ կախված է միայն մարմնի դիահերձման արդյունքներից։ 

«Մենք դեռևս սպասում ենք առեղծվածային մահվան գործի քննիչի օգնությանը մահվան պատճառների բացահայտման վերաբերյալ։ Իսկ մահվան պատճառը կարող է բացահայտվել միայն տոքսիկոլոգիական թեստերի միջոցով, որոնց արդյունքները շուտով պատրաստ կինեն»,- ասել է Բրետոնը։ 

«Սրանից կախված՝ մենք պատկերացում կկազմենք այն մասին, ինչի հետ գործ ունենք՝ սպանությա՞ն, թե՞ պատահական չարաշահման»,- հավելել է նա։

«Փոփ երաժշտության 50-ամյա արքան» վաղաժամ մահացավ հունիսի 25-ին։ Նրա մարմինը հիվանդանոց տեղափոխվեց արդեն անշունչ վիճակում։ Ջեքսոնը մահացավ՝ գիտակցության չգալով։ Անցկացված երկու դիահերձումերի արդյունքներն առայժմ պատրաստ չեն (երկրորդը թոյլատրվել է մահացածի ընատիքի կողմից, որը դժգոհ էր արդյունքների հայտարարման ձգձգումից)։ Առաջին իսկ օրից ԶԼՄ-ներում սկսեցին երգչի մահվան տարբեր վարկածներ հայտնվել։ Ավելի հաճախ դրանք հնչում են որպես ինքնասպանություն, դեղերի կամ թմրանյութերի չարաշահում։ 

Սպանության վարկածը ավելի քիչ է հանդիպում, սակայն ԶԼՄ-ներն այդ հարցում հենվում են Ջեքսոնի բժշկի խորհրդավոր անհետացման վրա, որ երգչի կյանքի վերջին րոպեներին նրա կողքին է գտնվել։ Սակայն հետո բժիշկը հայտնվեց՝ քննիչների բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ։   

Դեղերի չարաշահման օգտին է խոսում այն փաստը, որ, CNN-ի աղբյուրի տվյալներով՝ երգչի մահվան գործը վարող քննիչները նրա տանը բազմաթիվ ուժեղ ներգործող դեղեր են հայտնաբերել, որոնք ԱՄՆ-ում վաճառվում են միայն  դեղատոմսով։

Հայտնի է նաև այն, որ Ջեքսոնի առողջությունը լուրջ վտանգվել էր՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների հետևանքով։ -0-