Պենտագոնը քննարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը, բայց զգուշանում է դրանից

08.07.2009, 14:05
Պենտագոնը քննարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու  հնարավորությունը, բայց զգուշանում է դրանից

Իրանի ուղղությամբ ռազմական հարվածը Թեհրանի միջուկային ծրագրի կասեցման շրջանակներում իրավիճակի զարգացման տարբերակներից է, բայց այդ քայլին պետք չէ գնալ, հայտարարել է Պենտագոնի բարձաստիճան պաշտոնյա, ԱՄՆ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի նախագահ Մայք Մալենը, ում խոսքերը մեջբերել է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։

Մալենը հաստատել է, որ Իրանի դեմ ռազմական օպերացիայի հնարավորությունը շարունակում է քննարկվել, սակայն ինքը մտահոգված է Իսլամական հանրապետության հնարավոր պատասխան գործողություններից՝ հարձակման դեպքում։

ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի խոսքերով, ում կարծիքով միջուկային զենքը Իրանի զինանոցում կարող է հայտնվել մեկ-երեք տարիների ընթացքում, ռազմական գործողությունների ծավալումը կարող է սպառնալիք հանդիսանալ Մերձավոր Արևելքի կայունության համար։

Նախորդ հանգստյան օրերին ԱՄն փոխնախագահ Ջոն Բայդենն ամերիկյան «ABC» հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական ծրագրում ասել է, որ Իսրայելն իբրև թե  իավունք ունի «ինքնավար որոշում» ընդունել Իրանին հարվածելու մասին։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շատ զարմացած է ԱՄՆ փոխնախագահի նման արտահայտություններից՝ նշելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Բայդենի հայտարարությունները հակասում են Իրանի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առկա բոլոր որոշումներին։ -0-