Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին Իրաքի հյուսիսում
28.05.2009,
15:57
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին Իրաքի հյուսիսում
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Քրդստանի անջատողական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դիրքերին Հյուսիսային Իրաքում, հինգշաբթի տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը գրեթե քառորդ դար պայքարում է քրդերի ինքնավարության համար Թուրքիայի հարավ-արևելքում, տարել է ավելի քան 40 հազար կյանք։ ՄԱԿ-ը և Եվրամիությունը ճանաչել են ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-

