Ավելի քան 6 հազար ֆերմեր կարող է Բեռլինում մասնակցել «տրակտորների վրա ցույցին»

25.05.2009, 14:28
Ավելի քան 6 հազար ֆերմեր կարող է Բեռլինում մասնակցել «տրակտորների վրա ցույցին»

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 6 հազար ֆերմեր կարող է մասնակցել երկուշաբթի Բեռլինում անցկացվող «տրակտորների վրա ցույցին»՝ հանդես գալով հակաճգնաժամային արդյունավետ միջոցների ներդրման օգտին, հաղորդել է Գերմանացի հողագործների միության նախագահ Գերդ Զոնլեյթները։

Ցույցը ծրագրված է տեղեկան ժամանակով13։00-ին, այդ ժամին իրենց տրակտորներով քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր տեղադրված է Հաղթանակի սյունը, կժամանեն ակցիայի մասնակիցները։ Հունիսի 17-ին փողոցը և հրապարակը մասամբ կփակվեն դեռևս կիրակի երեկոյից։

Ինչպես տեղեկացրել է Զոնլեյթները Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրւոյցում, գերմանացի գյուղացիները տնտեսական ճգնաժամի արդյունքում «մեծ դժվարություններ են կրում»։ Նրա խոսքերով՝ ճգնաժամն անդրադարձել է ճյուղի բոլոր ոլորտների վրա։ Կաթնամթերքի գները, մասնավորապես, կրճատվել են գրեթե 50 տոկոսով։

Ցուցարարների հիմնական պահանջների թվում կաթնային ճյուղի պաշտպանությունն է, դիզվառելիքի գների իջեցումը, հաղագործների հարկերի կրճատումը։ Գերմանացի հողագործները գյուղատնտեսական արտադրանքի եվրոպական շուկաների կայունացում են պահանջում Եվրամիությունից։ -0-