Որքան հզոր է ճգնաժամը, այնքան ավելի գեր են ամերիկացիները. հարցում
Ռեցեսիան, գործազրկությունն ու եկամուտների անկումն ավանդական պատկերացումներին հակառակ դարձնում են ամերիկացիներին ավելի գեր ազգ, վկայում են հրապարակված մի շարք հարցումները։
ForbesWoman կայքի կողմից հարցված ավելի քան հազար կանանց քառորդ մասը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի կալորիական սնունդ են օգտագործում, ինչն անմիջապես ազդում է քաշի վրա։
Աշխատանքի բացակության պատճառով առաջացած դեպրեսիան ԱՄՆ քաղաքացիները «բուժում» են նաև սառնարանի մոտ։ Կրճատման ենթարկված բուժքույը պատմում է, որ երկու ամսվա ընթացքում նրան հաջողվել է գրեթե 15 կգ-ով ավելացնել սեփական քաշը։
Աշխատանքը կորցնելու հնարավորությունից առաջացած սթրեսը գործունյա ամերիկացիները թեթևացնում են ավելի հաճախ սնունդ և կալորիական հյութ օգտագործելով. դա հաստատել է ավելի քան չորս հազար հարցվածների 10 տոկոսը։
Տնտեսական ռեցեսիային հակառակ Harris Interactive հետազոտական ընկերության կողմից հարցված ամերիկացիների 43 տոկոսը տեղեկացրել են, որ ճգնաժամի ժամանակ ավելացրել են սեփական քաշը, ընդ որում նրանցից 12 տոկոսը՝ ավելի քան տասը կգ-ով։
Հարցումների անցկացման ամսաթվի ու սխալների հավանականության, ինչպես նաև հարցված ամերիկացիների թվի և տարիքի մասին չի հաղորդվում։
Ճգնաժամից առաջ ամերիկացիների միայն երկու երրորդն ավելորդ քաշ ուներ։
Նյու Յորքի նահանգապետ Դեյվիդ Պատերսոնը գիրացման դեմ պայքարի նպատակներով առաջարկել է հարկ դնել ԱՄՆ-ում հայտնի քաղցր հյութերի վրա, որը ԱՄՆ-ում արդեն համաճարակի է վերածվում։
Նյու Յորք նահանգի մինչև 18 տարեկան չորս բնակիչներից մեկը տառապում է գիրությամբ։ Կարիքավոր շրջաններից շատերում այդ համամասնությունը կազմում է մեկ երրորդ։-0-

