Անհայտ անձինք պայթեցրել են Կոլումբիայի ոստիկանական բաժիններից մեկը
Նախորդ կիրակի երկու մարդ զոհվել և ավելի քան 30-ը (որոնց թվում հինգ երեխա) վիրավորվել է Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կալի քաղաքի ոստիկանական բաժնի պայթյունի հետևանքով, երկուշաբթի հայտնում է տեղական Caracol ռադիոկայանի կայքը։
Ականապատ Renault ավտոմեքենան կայանել է ոստիկանության շենքից ոչ հեռու։ Զոհվածներից մեկն ահաբեկչության հեղինակն է, նշում է ռադիակայանը։ Վիրավորներին տեղավորել են քաղաքի հիվանդանոցներում։
«Էվարիստո Գարսիայի հիվանդանոց է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով 18 մարդ, նրանցից մեկին այժմ վիրահատում են։ Եվս 12 վիրավոր տեղափոխվել է այլ բուժհաստատություններ։ Չի բացառվում, որ մոտ ժամանակներում նրանց թիվն կավելանա»,- ռոդիակայանին են հայտնել հոսպիտալից։
Քաղաքապետ Խուան Կառլոս Բոտերոն դատապարտել է ահաբեկչությունը։ Նա նշել է, որ պայթյունն ավերել է ոստիկանական բաժինը և վնասել դրանից 500 մետր հեռավորության վրա գտնվող շենքերը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իշխանությունները դրել են Կոլումբիայի Հեղափոխական Զինված Ուժեր (ԿՀԶՈՒ) ապստամբ խմբավորման վրա։ 1964թ.-ից այս խմբավորումը պատերազմում է կառավարության հետ «նոր Կոլումբիայի, սոցիալական արդարության և հավասարության հասարակություն կառուցելու համար»։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Արդարադատության Պալատից չորս թաղամաս հեռու, որտեղ նախորդ տարի նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ժամանակ զոհվել է չորս մարդ, 26-ը՝ վիրավորվել։ Կալին Կոլումբիայի՝ իր մեծությամբ երրորդ քաղաքն է։ Այնտեղ ապրում է ավելի քան 2 միլիոն մարդ։ -0-

