Ամերիկացի վերլուծաբանը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ բանկին չի հաջողվի գոյատևել 2009 թվականին

25.12.2008, 11:06

ԱՄՆ յուրաքանչյուր երրորդ բանկը չի հաղթահարի 2009 թվականը, որը կանցնի տնտեսական դեպրեսիայի նշանի ներքո, CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է TowerGroup ֆինանսական խմբի ղեկավար Ռալֆ Սիլվան։

«Շատ բանկեր չունեն բավարար միջոցներ՝ 2009 թվականին գոյատևելու համար։ Սակայն միաձուլման հնարավորությունը կպահպանի իրենց ապրանքանիշերը», - կարծում է Սիլվան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Անցնող տարում ԱՄՆ-ում սնանկացել է 25 բանկ, այդ թվում նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Bear Sterns-ն ու Lehman Brothers-ը։ Կառավարությունը ստիպված էր 700 միլիարդ դոլարի չափով միջոցների հակաճգնաժամային փաթեթ ընդունել երկրի բանկային համակարգը փրկելու համար, սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ այդ գումարը բավարար չէ ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման համար։

ԱՄՆ բանկային համակարգի համար ամենաողբերգականը 1993 թվականն էր, երբ սնանկությամբ ավարտվեց 42 բանկերի գործունեությունը։-0-