Օբաման հայտարարել է Սթայնբերգին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ նշանակելու մասին
24.12.2008,
16:47
Օբաման հայտարարել է Սթայնբերգին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ նշանակելու մասին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Սթայնբերգին նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ իր նոր աշխատակազմում, երեքշաբթի հայտնել է Օբամայի անցումային աշխատակազմի շտաբը։
Սթայնբերգը նոր աշխատակազմում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավոր տեղակալը կլինի, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի Օբամայի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա հունվարի 20-ին կեսօրին։
Ներկայումս Սթայնբերգը Տեխասի նահանգի Օսթինի համալսարանի հասարակայնության հետ կապերի դպրոցի դեկան է։ 1996-2000 թթ. նա եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ՝ Բիլ Քլինթոնի աշխատակազմում, ասվում է Օբամայի շտաբի հաղորդագրությունում։ -0-

