Հույն հացթուխները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհի ամենամեծ շերտավոր թխվածքի համար
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հույն հացթուխները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհի ամենամեծ շերտավոր թխվածքի համար, հինգշաբթի հաղորդում է Աթենքի լրատվական գործակալությունը։
Նախաձեռնող խմբին Գինեսի ռեկորդների գրքի սերտիֆիկատի հանձնման արարողությունը կայացել է չորեքշաբթի երեկոյան Հունաստանի հյուսիսում գտնվող Սերես քաղաքում, որտեղ հունիսին թխվել էր 182 կիլոգրամանոց հսկա շերտավոր թխվածքը։ Թխվածքի երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 60 սմ։
Քառասուն հացթուխներին երկու ժամ է պահանջվել խմորի պատրաստման համար և ևս քառասուն րոպե՝ հատուկ կառուցված քսանմետրանոց վառարանում թխվածքը թխելու համար։ Չնայած որ թխվածքը կշռում էր երկու ցենտներ, այն ամբողջովին ոչնչացվել է տոնակատարության հյուրերի կողմից։
Կրեմով կամ պանրով շերտավոր թխվածքը, հունարեն՝ բուգացան, հույների սիրելի կերակուրն է։ Միայն 60 հազ. բնակիչ ունեցող Սերես քաղաքում գործում է շերտավոր թխվածք պատրաստող 24 ձեռնարկություն, իսկ արտադրանքի իրացմամբ զբաղվում է 88 խանութ։
Հյուսիսային Հունաստանի հացթուխները մտադիր չեն կանգ առնել և խոստանում են հաջորդ տարի նոր ռեկորդ սահմանել։ Այս անգամ նրանք ծրագրում են գոմեշի մսով հսկա թխվածք պատրաստել, որը մեծ քանակությամբ արտադրվում է այդ վայրերում։-0-

