Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը. ԱՄՆ պետդեպարտամենտ
Ջորջ Բուշի վարչակազմը կարծում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը, Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։
«Իրանի կողմից այդ բալիստիկ հրթիռների փորձարկումներն, անշուշտ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի խախտում է և, անկասկած, չի համապատասխանում Իրանի միջազգային պարտավորություններին, և մենք, իհարկե, դրանով մտահոգված եք», - հայտարարել է Վուդը՝ մեկնաբանելով Իրանի կողմից 2 հազ. կմ հեռավորությամբ բալիստիկ հրթիռի հաջող գործարկումը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բուշի վարչակազը մտադիր է հասնել Իրանի կողմից նման հրթիռների փորձարկումների դադարեցման։
«Մենք բանակցություններ կվարենք մեր դաշնակիցների և բարեկամների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք հետագայում ճնշում գործադրել իրանցիների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն նման հրթիռների փորձարկումները, որոնք չեն նպաստում տարածաշրջանային կայունությանը», - ասել է Վուդը։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի Իրանի կողմից հրթիռների փորձարկման դադարեցմամբ։
«Ռուսներն, անկասկած, կիմանան կամ արդեն գիտեն այն փաստի մասին, որ նման փորձարկում տեղի է ուենցել, և նրանց շահերից է, որպեսզի մենք անենք հնարավոր ամեն ինչ՝ նման փորձարկումները սահմանափակելու և դադարեցնելու համար», - ասել է Վուդը։-0-

