ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Կովկասում հակամարտության լուծման հարցում. գլխավոր քարտուղար

02.09.2008, 17:22
ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Կովկասում հակամարտության լուծման հարցում. գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած օգնություն, այդ թվում նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Կովկասում հակամարտության կարգավորման գործում, երեքշաբթի TVE-1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած խաղապահ և մարդասիրական առաքելություն իրականացնել այդ տարածաշրջանում։ Կարևոր է, որպեսզի Ռուսաստանը կատարի պայմանագրի վեց կետերը կայունության հասնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Նախաճաշեր TVE-ում» հաղորդման վարողի այն հարցին, թե որն է Կոսովոյի և Հարավային Օսեթիայի տարբերությունը, Պան Գի Մունը հայտարարել է, որ «միջազգային քաղաքականության մեջ չի կարելի ընդհանրացումներ անել։ Ամեն դեպք իր քաղաքական նախապայմաններն ունի։ Կոսովոն 10 տարի շարունակ գտնվել է ՄԱԿ-ի իրավասության տակ, և Կովկասի իրավիճակը խիստ տարբերվում է Կոսովոյի իրադրությունից։   

Գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Իսպանիայում։ Երեկ նա այցելել է «Էքսպո 2008» համաշխարհային ցուցահանդեսին, այսօր Մադրիդում հանդիպելու է վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ։ --0--