Պեկինի ծննդատներից մեկում օգոստոսի 8-ին սպասում են 50 «օլիմպիական երեխաների» լույս աշխարհ գալուն

08.08.2008, 14:54
Պեկինի ծննդատներից մեկում օգոստոսի 8-ին սպասում են 50 «օլիմպիական երեխաների» լույս աշխարհ գալուն
Պեկինի ծննդատներից մեկում օգոստոսի 8-ին սպասում են 50 «օլիմպիական երեխաների» լույս աշխարհ գալուն

Օլիմպիադա 2008-ի բացմանը օրը Պեկինի ամենամեծ ծննդատներից մեկում սպասում են 50 «օլիմպիական երեխաների» լույս աշխարհ գալուն։

Շատ ամուսնական զույգեր ՉԺՀ-ում ձգտում էին, որ երեխան ծնվի հենց այդ օրը, քանի որ դա ոչ միայն խաղերի բացման ամսաթիվն է, այլև «երեք ութերի» երջանիկ օրը, 2008 թ.-ի ութերորդ ամսի ութերորդ օրը։ Ութը չինարեն լեզվում հարստություն է նշանակում։

«Ժամը 13։00-ի դրությամբ մենք արդեն ընդունել ենք 30 նորածնի ծնունդ՝ 15 տղա, 15 աղջիկ։ Մինչև օրվա վերջ սպասվում է ևս 20 ծնունդ»,- ասում է Պեկինի Հայդյան թաղամասի ծննդատան գլխավոր բժիշկ Չժան Յունպինը։

Նրա խոսքերով, կանանց մեծամասնությունը հաջող է ծննդաբերություն է ունեցել. բժիշկները ընդամենը 2 կեսարյան հատում են արել։ «Շատ ծնողներ իրենց երեխաներին անվանում են այսօր բացվող խաղերի պատվին»,- հայտնել է բժիշկը։ 

Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նորածիններին ավելի ու ավելի հաճախ են Աոյուն անունը տալիս, որը չինարեն «Օլիմպիադա» է նշանակում։

Սակայն երջանիկ հայրերից մեկը՝ պեկինցի հրշեջ ծառայող Սյու Յուանտունը, լրագրողներին պատմեց, որ որդուն Օլիմպիադայի պատվին կոչել չի համարձակվել, քանի որ երեխան ծնվելիս առանց այն էլ չափից ավելի երջանիկ նախանշաններ է ունեցել։ «Բացի այն, որ նա ծնվել է «երեք ութերի օրը», նա դեռ 6,6 ցզինեյ (3,3 կգ) քաշ ունի, իսկ վեց թիվը միշտ հաջողություն է բերում»,- ասում է գոհ հայրիկը։ --0--