Հայ մարզիկը դարձել է Իսրայելում կայացած «Ձյուդոյի փառատոնը՝ հանուն խաղաղության» միջազգային առաջնության հաղթող
02.07.2008,
17:22
Հայ մարզիկը դարձել է Իսրայելում կայացած «Ձյուդոյի փառատոնը՝ հանուն խաղաղության» միջազգային առաջնության հաղթող
Հայ ձյուդոյիստ Սերգեյ Հովհաննիսյանը 60 կգ քաշային կարգում «Ձյուդոյի փառատոնը՝ հանուն խաղաղության» միջազգային առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Մրցույթը տեղի է ունեցել Իսրայելում հունիսի 28-ից, «Նովոստի-Արմենիային» չորեքշաբթի հաղորդեցին հանրապետության Ձյուդոյի ֆեդերացիայից։
Բացի հաղթողից, Հայաստանը ներկայացրել են 16-18 տարեկան վեց ձյուդոյիստներ։ Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոյիստ Նորայր Գալոյանը (90կգ-ից բարձր) զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Դավիթ Նիկողոսյանը (50 կգ)՝ երրորդ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Դավիթ Մխիթարյանը։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող առաջնությանը մասնակցել են ավելի քան 200 մարզիկներ՝ 10 երկրներից։--0—

