Կուբայի նկատմամբ պատժամիջոցները հանելու որոշումն ընդունելու են ԵՄ պետությունների առաջնորդները

16.06.2008, 16:31
Կուբայի նկատմամբ պատժամիջոցները հանելու որոշումն ընդունելու են ԵՄ պետությունների առաջնորդները

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության 27 անդամ-պետությունների ԱԳ նախարարները, որոնք երկուշաբթի հավաքվել են Լյուքսեմբուրգի պլանային հանդիպմանը, մինչև ԵՄ առաջնորդների հունիսի 19-20-ը Բրյուսելում կայանալիք հանդիպումը հետաձգել են Կուբայի նկատմամբ այդ տարածաշրջանային կազմակերպության կողմից դրված քաղաքական և տնտեսական պատժամիջոցները հանելու մասին որոշում ընդունելու ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ների վրա։

Հումանիտար օգնության և զարգացման հարցերով Եվրոհանձնակատար Լուի Միշելը մարտին Կուբա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է հրաժարվել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։

Պատժամիջոցները մտցվել են 2003թ. հունիսին այն բանից հետո, երբ  երկրի իշխանությունները 75 մարդ ձերբակալեցին՝ ԱՄՆ-ի հետ համագործակցելու և պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով։

Եվրոհանձնաժողովի ներկայացուցչի այցը եվրոպացի պաշտոնյանի առաջին այցն էր՝ այդ երկրի հետ հարաբերությունները սառեցնելու ԵՄ մասին որոշումն ընդունելուց հետո։--0—