Սիցիլիայի Էթնա հրաբուխը կրկին արթնացել է
13.05.2008,
16:56
Սիցիլիայի Էթնա հրաբուխը կրկին արթնացել է
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Էթնա հրաբուխը կրկին արթնացել է, և հարավ-արևելյան խառնարանից լավա է ժայթքել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իտալական Аgi գործակալությանը։
Գործակալության տեղեկատվության համաձայն, Սեյսմագիտության և հրաբխագիտության ազգային ինստիտուտի գիտնականները երեքշաբթի ստորերկրյա ցնցում են գրանցել Էթնայի շրջանում։ Հարավ-արևելյան խառնարանը կրկին մոխիր ու լավա է արձակել։
Էթնան անցյալ շաբաթ արդեն արթնացել էր։ Ժայթքումը տևել էր ընդամենը մի քանի ժամ, որից հետո հրաբուխը հանդարտվել էր։
Ինչպես հաղորդվում է, ժայթքումը դեռ վտանգ չի ներկայացնում հրաբխի շրջանում տեղակայված քաղաքների բնակիչների համար։-0-

