Ֆրանսիան չի աջակցի Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ. Ֆիյոն

01.04.2008, 15:04
Ֆրանսիան չի աջակցի Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ. Ֆիյոն

Ֆրանսիան չի աջակցի նախկին խորհրդային պետություններ Ուկրաինայի ու Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը։

«Ֆրանսիան կանաչ լույս չի տա Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին  անդամակցությանը։ Ֆրանսիան այդ հարցի կապակցությամբ ԱՄՆ-ից տարբերվող կարծիք ունի։ Մենք Ուկրաինայի և Վրաստանի մուտքը Եվրոպայում գոյություն ունեցող ուժերի հավասարակշռության սխալ արձագանք ենք համարում, հավասարակշռություն՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև»,- ասել է Ֆիյոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Հենց այդ մասին վաղը կհայտարարի Ֆրանսիայի նախագահը՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ- երկրների գագաթնաժողովի ժամանակ»,-ավելացրեց վարչապետը։

Ուկրաինայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ սատարում է Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ։-0-