Լոնդոնն աջակցում է Սերբիայի և ԵՄ-ի մերձեցմանը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունել է Սերբիայի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է գործող նախագահ Բորիս Տադիչը, որը հանդես է գալիս Սերբիայի և Եվրամիության առավել սերտ ինտեգրացման օգտին, ասվում է Միացյալ Թագավորության ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Սերբիայի ժողովուրդը ցույց տվեց համերաշխության, խաղաղության և բարգավաճման հասնելու իր ձգտումը»,- ընտրությունների արդյունքներն այսպես մեկնաբանեց արտաքին գերատեսչության ղեկավար Դևիդ Միլիբանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Տադիչն արդեն արտահայտել է իր հավատարմությունը Սերբիայի Եվրոպական ապագային, ես աջակցում եմ այդ ձգտմանը»,-ընդգծել է բրիտանացի նախարարը։
Միլիբանդն արդեն հեռախոսազրույց է ունեցել իր սերբ գործընկեր Վուկ Երեմիչի հետ՝ հաստատելու համար Լոնդոնի պատրաստակամությունը՝ օգնել Սերբիային՝ հասնելու առավել մեծ համագործակցության ԵՄ հետ։
Մեծ Բրիտանիան նույնպես բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Կոսովոյի երկրամասի անկախության հռչակումը. այժմ այն գտնվում է Սերբիայի կազմում։--0--

