Ստույգ տվյալներով, Ադրբեջանում վթարի է ենթարկվել ռազմական ՄիԳ-29 ինքնաթիռը
29.01.2008,
17:53
Ստույգ տվյալներով, Ադրբեջանում վթարի է ենթարկվել ռազմական ՄիԳ-29 ինքնաթիռը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ստույգ տվյալներով, երեքշաբթի Ադրբեջանում վթարի է ենթարկվել և Կասպից ծովն է ընկել ռազմական ՄիԳ-29 ինքնաթիռը, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց իրավապահ մարմինների աղբյուրը։ «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը նախապես հաղորդել էր ռազմական ինքնաթիռի վթարի մասին լուրը։
Աղբյուրի համաձայն, ավիավթարը տեղի է ունեցել Զեյնվալաբդին Տագիևի անվան ավանի մոտ (նախկինում՝ Նասոսնի ավան, որտեղ տեղակայված էր խորհրդային ավիաբազան)՝ Բաքվից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա։
Ներկա դրությամբ Ադրբեջանի պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների ուժերով տարվում են ինքնաթիռի որոնումերը, որի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առայժմ կատարվածը չի մեկնաբանում։--0—

