Կես դարի ընթացքում առաջին անգամ սկսվում է Հունաստանի վարչապետ պաշտոնական այցը Թուրքիա

23.01.2008, 11:22
Կես դարի ընթացքում առաջին անգամ սկսվում է Հունաստանի վարչապետ պաշտոնական այցը Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի սկսում է իր պաշտոնական այցը Թուրքիա, որը կտևի մինչև հունվարի 25-ը։ Կարամանլիսը կայցելի Անկարա և Ստամբուլ, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի ղեկավարության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունաստանում այցելությունը դիտվում է որպես պատասխան այցելություն՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի Հունաստան այցելությունից հետո։ Անցած տարվա աշնանը Թուրքիայի վարչապետը, Կարամանլիսի հետ համատեղ, Հունաստանի հյուսիսում բացել է թուրք-հունական գազատարը։

Հունաստանի վարչապետի Թուրքիա պաշտոնական այցին մեծ նշանակություն են տալիս, քանի որ դա գրեթե կես դարի ընթացքում առաջին նման այցելությունն է։ Նախորդ անգամ 1959 թ.-ի մայիսին Անկարա էր այցելել Հունաստանի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը, որը այժմյա վարչապետի հարազատ հորեղբայրն ու անվանակիցն է։ --0-