Բրյուսելում մեկնարկել է ավանդական «Ապուրի շաբաթը»

12.01.2008, 14:54
Բրյուսելում մեկնարկել է ավանդական «Ապուրի շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Բրյուսելում արդեն վեցերորդ տարին անընդմեջ սկսվել է ավանդական «Ապուրի շաբաթը»։

Այս անսովոր ակցիայի նպատակը առողջ սննդի քարոզումն է։ Այսպես, «շաբաթվա» առաջին օրը բելգիացի հայտնի վարպետ խոհարարներ Ժան-Պիեռ Բրյունոյի և Պիտեր Լեմասի աշակերտները քերած բանջարեղենից պատրաստել են հինգ հարյուր լիտր ապուր։ Առաջինը ապուրը փորձել են Բրյուսելի Անդերլեխտ շրջանի չքավորները, որոնք հիմնականում եկել են Հյուսիսային Աֆրիկայից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաջորդ օրերին բելգիացի վարպետ-խոհարարների բաղադրատոմսով պատրաստված ապուրն անվճար կարող է փորձել ցանկացած մարդ, որը կհայտնվի «Լյա Մոնե» օպերային թատրոնի մոտակայքում՝ Բրյուսելի կենտրոնում։ Տաք ուտեստը լցվում է հատուկ պլաստմասե բաժակների մեջ, ինչն ուղեկցվում է օրգանիզմի համար տաք ապուրի օգտակար հատկությունների մասին համառոտ ակնարկով, ինչպես նաև ասվում է պատրաստման բաղադրատոմսը։

Անցյալ տարի «շաբաթվա» շրջանակներում քերած լոլիկներից և մսագնդիկներից եփվել է 3 հազար լիտր ապուր, որը, ըստ հարցման, նախընտրում է բելգիացիների մեծ մասը։--0—