Դեկտեմբերին բասկետբոլի Եվրալիգայի լավագույն խաղացող է ճանաչվել Մարկուս Բրաունը

24.12.2007, 18:16
Դեկտեմբերին բասկետբոլի Եվրալիգայի լավագույն խաղացող է ճանաչվել Մարկուս Բրաունը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերին բասկետբոլի Եվրալիգայի լավագույն խաղացող է ճանաչվել Մարկուս Բրաունը «Ժալգիրիսից», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով առաջնության պաշտոնական կայքին։

Տարվա վերջին ամսում լիտվական ակումբը Եվրոլիգայում հաղթանակ է տարել երեքից խաղերից երեքում, այն դեպքում, երբ մինչ այդ գրանցել էր ընդամենը երկու հաղթանակ՝ չորս պարտության առկայության դեպքում։

Բրաունի միջին արդյունավետությունն այս կտրվածքում 24,6 միավոր է՝ մեկ խաղի համար։ Սզկբում կաունասցիները իրենց հարկի տակ հաղթել էին իսպանական «Տաու Կերամիկուին» (95։92), իսկ նախկին բանակայինը հավաքել էր 27 միավոր։ Այնուհետև «Ժալգիրիսը»  իր հարկի տակ հաղթել էր իտալական «Վիտուսին» (102։82), իսկ Բրաունը կրկնել էր Եվրալիգայում իր լավագույն արդյունքը՝ 31 միավոր մեկ խաղում։ Երրորդ դեկտեմբերյան խաղում կաունասցիները հաղթեցին լեհական «Պրոկոմին» նրանց հարկի տակ (85։80), և այս անգամ ամերիկացու ներդրումը կազմել էր 16 միավոր։

Երեք խաղից կազմված հաղթական սերիայի շնորհիվ «Ժալգիրիսը» բարձրացել է Ա խմբի հինգերորդ տեղը և ընդգրկվել է Եվրալիգայի Թոփ-16 դուրս գալու պայքարի մեջ։--0—