Ինտերպոլը հիմնականում հետաքննում է տնտեսական հանցագործություններ և ավտոառևանգումներ

19.12.2007, 14:35
Ինտերպոլը հիմնականում հետաքննում է տնտեսական հանցագործություններ և ավտոառևանգումներ

Միջազգային ուղղվածության հիմնական հանցագործությունները կատարվում են տնտեսության բնագավառում կամ վերաբերում են ավտոտրանսպորտի առևանգմանը, չորեքշաբթի լրագրողներին  տեղեկացրել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ, ոստիկանության գեներալ-մայոր Թիմուր Լախոնինը։

«Ինտերպոլի կողմից հետաքննվող միջազգային հանցագործությունների ընդհանուր թվի ավելի քան կեսը վերաբերում է տնտեսության բնագավառին և ավտոառևանգմանը, համապատասխանաբար, 38 տոկոս և 15 տոկոս։ Միաժամանակ նկատվում է կազմակերպված հանցագործության նվազում, այսօր հանցագործությունների միայն 5 տոկոսն է վերաբերվում հանցավոր գործունեության այդ տեսակին», - ասել է Լախոնինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, «ավելի շուտ դա նշանակում է, որ փոխվում է հանցավոր գործունեության ձևը՝ տնտեսական հանցագործությունները դուրս են մղում կողոպուտներն ու ավազակային հարձակումները»։ «Նման միտում է նկատվում վերջին տարիներին», - նշել է նա։-0-