Ցորենի ցանքադաշտերը 2008-ին աշխարհում կաճեն 4%-ով՝ հասնելով մինչև 222 մլն. հեկտարի-փորձագետներ
Ցորենի ցանքադաշտերը 2008-ին աշխարհում այս տարվա համեմատությամբ կաճեն 4%-ով՝ հասնելով մինչև 222 մլն. հեկտարի, տեղեկացվում է Ցորենի միջազգային խորհրդի (International Grains Council, IGC) կողմից հրատարակված ցորենի շուկայի տեղեկագրում։
Հյուսիսային կիսագնդում 2008-ի համար նախատեսված ցորենի ցանքը գրեթե ավարտվել է՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ԱՊՀ-ում ցանքատարածքների զգալի աճի պայմաններում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
IGC-ի տվյալներով, եղանակային պայմանները ԵԽ մեծ մասում բարենպաստ են եղել։ «ԱՊՀ-ում ցորենը հանգստի փուլ է մտնում լավ վիճակում, մինչդեռ Ուկրաինայի որոշ շրջաններում չափազանց չորային է։ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում տիրող չոր եղանակի պատճառով ձմեռային ցանքերի վիճակն այնտեղ ավելի վատ է, քան անցած տարի։ Չինաստանում և Հնդկաստանում սպասվում է, որ պետության կողմից օժանդակություն կապահովվի ցանքի բարձր մակարդակ ապահովելու համար»,-նշվում է շրջաբերականում։ Կանադայում ծրագրվում է գարնանային ցորենի ցանքերի 11% ավելացում 2007-ի համեմատությամբ։
Այս տարի ցորենի բերքը, IGC-ի գնահատականներով, պետք է կազմի 603 մլն. տոննա, ինչը 2% -ով ավելի է անցած տարվա ցուցանիշից։–0--

