Տեկիլան բուժիչ հատկություներ ունի, վստահեցնում են մեքսիկացի գիտնականները

17.09.2007, 12:35
Տեկիլան բուժիչ հատկություներ ունի, վստահեցնում են մեքսիկացի գիտնականները

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեքսիկայի Գվադալախարում գտնվող խոշորագույն համալսարանի գիտնականները իրենց կատարած հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ տեկիլան բուժիչ հատկություններ ունի։

Դրա բաղադրության մեջ գտնվող նյութերը կանխարգելում են քաղցկեղը, ստամոքսի խոցը և հաստաղիքի լորձաթաղանթի բորբոքումը, ասվում է զեկույցում։ «Ավանդական մեքսիկական խմիչքը ֆրուկտանու է պարունակում, որը նպաստում է աղիքային ֆլորայի աճին, օգնում է ներծծել կալցիումը և կանոնավորում է լիպիդների կլանումը»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրա հետ մեկտեղ մեքսիկացի գիտնականների աշխատությունում որևէ նշում չկա այն մասին, թե օրեկան ինչ քանակով կարելի է օգտագործել այս տաքացնող թուրմը։

Տեկիլան ավանդական մեքսիկական ըմպելիք է, հայտնի դեռևս ացտեկների կայրության ժամանակներից, որոնք առաջինն են ուշադրություն դարձրել «մագեյայի»՝ լայն տերևներով կակտուսի (որը մեծ քանակությամբ աճում է Մեքսիկայի տարածքում) հյութի ոչ միայն համային, այլև բուժիչ հատկությունների վրա։

Դարերի ընթացքում տեկիլայի արտադրությունը կատարելագործվեց, և 19-րդ դարի կեսերից այն սկսեցին ստանալ «մագեյայի» միայն մի տեսակից՝ երկնագույն ագավայից, որն ապահովում էր ըմպելիքի բարձր համային որակը։ Իր անավնումը ըմպելիքը ստացել է Խալիսկո նահանգում գտնվող մի փոքր քաղաքի՝ Տեկիլայի պատվին, որի շրջակայքում են կենտրոնացած երկնագույն ագավայի տնկադաշտերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ 2006թ. անավնեց «մարդկության ձեռքբերում»։ --0—