Sotheby's-ը բացում է կոլեկցիոն գինիների առևտրի սեզոնը
Ուրբաթ՝ Նյու-Յորքում Sotheby's առևտրի տունը բացում է կոլեկցիոն գինիների առևտրի սեզոն, որոնց հանդեպ պահանջարկը այս տարի սահմանել է գնային ռեկորդ, տեղեկացնում է առևտրի տան կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս տարի գինիների հավաքածուների գարնանային աճուրդներում գնորդները վճարել են ռեկորդային թվեր։ Շշմեցուցիչ էր 1985 թ.-ի բերքատվության Romanee Conti փաթեթի համար վճարված գումարը՝ 237 հազ. դոլար կամ մեկ շշի համար մոտավորապես 20 հազ. դոլար, իսկ 1945 թ.-ի Romanee Conti-ի շիշը վաճառվեց 41,8 հազ. դոլարով», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Զարմանալի ոչինչ չկա, որ գինու շուրջ ստեղծված եռուզեռի ժամանակ բազմաթիվ մառանների տերերը որոշել են մի քիչ դատարկել դրանք, նշում են Sotheby's-ի փորձագետները։
Սեզոնի առաջին աճուրդը բացվում է Թոմաս Ռիդեռի մառանների հավաքածուն, որը"Reader's Digest Assosiation" լրատվական ասոցիացիայի հրատարակիչն ու նախկին գործադիր տնօրենն էր, նա նաև ունի մի շարք էլիտար ռեստորաններ և հյուրանոցներ։
Աճուրդին նրա կողմից առաջարկված պաշարները, որոնք հիմնականում ձեռք են բերվել Կալիֆորնիայում և Բորդոյում, գնահատվում են 1,5 միլիոն դոլար, որոնց մի մասը Ռիդեռը մտադիր է նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին։ Եվ սա միայն սկիզբն է, մինչև տարեվերջ աճուրդներում կհայտվեն 10 միլիոն դոլար արժողությամբ գինիների հավաքածուներ։
«Հպում կախարդանքին», այսպես է առևտրի տունը անվանել գինիների աշնանային կոլեկցիայի վճարովի համտեսումը։-0-

