Ժակ Շիրակն ավելի հայրենասեր է հանգստի վայրն ընտրելու հարցում, քան Ֆրանսիայի ներկայիս նախագահը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն, ի տարբերություն երկրի ներկայիս նախագահի, գերադասում է հանգստանալ հայրենիքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Փարիզյեն» թերթին։
«Ժակ և Բեռնադետ Շիրակներն իրենց հանգիստն անցկացնում են ֆրանսիական հայտնի Սան-Տրոպե հանգստավայրում՝ հյուրընկալվելով Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերող Ֆրանսուա Պինոյին, որի ընտանիքի հետ արդեն երկար տարիներ մտերիմ հարաբերություններ ունեն։ Մտերիմները զբոսնում են փոքրիկ քաղաքի փողոցներում, որտեղ հանգստանում են միջազգային էլիտայի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ ևս՝ պատասխանելով անցորդների ընկերական գրկախառնումներին և ձեռքսեղմումներին, որովհետև անցորդներն անմիջապես ճանաչում են նախկին նախագահին»,- նշվում է թերթում։
Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները գերադասում են հանգստի մեկնել հենց օգոստոսին, բայց, սովորաբար, երեք շաբաթից ոչ ավելի ժամանակով։ Այդ ընթացքում ֆրանսիական արդյունաբերության, քաղաքականության և ֆինանսների կորիֆեյները կտրվում են աշխատանքից, բայց ոչ լիովին՝ ձգտելով «ձեռքը պահել երկրի զարկերակի վրա»։--0--

