Գերմանիայի մեքենավարների արհմիությունը սպառնում է օգոստոսի 8-ից կանգնեցնել դադարեցնել գնացքների երթևեկությունը
Չորեքշաբթի՝ օգոստոսի 8-ից սկսած, Գերմանիայում կարող են գնացքներն ընդհանրապես չերթևեկել, երկուշաբթի հայտարարել է Գերմանական GDL լոկոմոտիվների մեքենավարների արհմիության ղեկավար Մանֆրեդ Շելլը։
Նրա խոսքերով, արհմիության գրեթե 96%-ը քվեարկել է անժամկետ գործադուլի օգտին, եթե «Deutsche Bahn AG»-ի ղեկավարությունը չհամաձայնի մեքենավարների հետ առանձին կնքել տարիֆային համաձայնագիր, որը կներառի աշխատավարձի բարձրացում 31%-ով։ Ընդ որում, նա նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե սոսկ գնացքների ուշացմանը, այլ դրանց երթևեկության լիակատար դադարեցմանը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նշելով հանդերձ չորեքշաբթին՝ որպես գործադուլ սկսելու մոտակա հնարավոր ժամկետ, Շելլը հրաժարվել է ճշտել, թե երբ և ինչ ծավալով կմեկնարկի «երկաթուղային հաղորդակցության համագերմանական կաթվածը», ինչպես սպասվող աղետն արդեն կնքել են ԶԼՄ-ները։ Սակայն գործադուլի մասին օրենքի համաձայն, վերջինիս մասին պետք է հայտարարվի մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ։
Փորձագետների կարծիքով, այդ գործադուլը ամենախոշորը կլինի 1992թ.-ից հետո և, իսկապես, երկրի համար իսկական աղետ կդառնա, հատկապես նկատի ունենալով արձակուրդային շրջանը և զբոսաշրջիկների ներհոսքը։
Գերմանիայի Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը երկուշաբթի հակամարտող կողմերին տրամաբանական փոզիջման հասնելու կոչ է արել ։--0—

