Ամերիկյան սենատը հակահռթիռային պաշտպանության (ՀՀՊ) ծավալումը Եվրոպայում համարում է ԱՄՆ պետական քաղաքականություն
Հինգշաբթի երեկոյան կայացած նիստի ժամանակ ամերիկյան սենատը ԱՄՆ պետական քաղաքականություն է համարել «արդյունավետ հակահռթիռային պաշտպանության» (ՀՀՊ) ստեղծումը և իրագործումը բալիստիկ հռթիռների միջոցով Իրանի հարվածներից ԱՄՆ-ի և Եվրոպայում իր դաշնակիցների պաշտապանության համար
Իրավիճակը, որով թելադրված է, ՀՀՊ-ի ստեղծումն ու իրագործումը համարել որպես պետական քաղաքականություն. ընդունվել է որպես առանձին լրացում, որը ներառվել է սենատի կողմից քննարկվող 2008 թ.-ի ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի մասին օրինագծի տեքստում. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լրացմանը կողմ են քվեարկել 90 սենատորներ, հինգը քվեարկել է «դեմ»։
«Այսօր սենատը հաստատել է, որ մենք պետք է ստեղծենք հակահռթիռային պաշտպանության համակարգեր, որոնք կապահովեն մեր երկրի և մեր դաշնակիցների պաշտպանությունը իրանական հնարավոր հարձակումից», - լրացման ընդունումից հետո հայտարարել է հեղինակ, հանրապետական-սենատոր Ջեֆֆ Սեշինսը։
«Մեզ համար կարևոր է աշխարհին ապացուցել աճող սպառնալիքի գոյությունը, որը ստեղծվում է Իրանի միջուկային և հռթիռային ծրագրերից։ Իրանի կառավարությունը շարունակում է կատարելագործված զինամթերքի մշակումը՝ անտեսելով միջազգային հանրության պահանջները։ Իրանական կառավարությունը բացեիբաց հայտարարել է ԱՄՆ-ի հանդեպ իր թշնամանքի մասին», - հայտարարել է սենատորը։
Միացյալ Նահանգները քննարկում են Լեհաստանում և Չեխիայում ՀՀՊ-ի որոշ օբյեկտների տեղադրման հնարավորությունը։ ԱՄՆ-ի ծրագրերը ենթադրում են տասը հրթիռակործանիչների տեղադրումը Լեհաստանի տարածքում, իսկ ՀՀՊ-ի համակարգի ռադարների տեղադրումը՝ Լեհաստանի հանրապետությունում։
ՀՀՊ-ի ամերիկյան համակարգի տասը հռթիռակործանիչներից առաջինը կարող է Եվրոպայում ռազմական հերթապահության դրվել արդեն 2011 թ.-ին, բոլոր տասը հրթիռների լիամասշտաբ իրագործումը կարող է ավարտվել 2013 թ.-ին։
Ինչպես հաստատում է ԱՄՆ-ն, նրանք ստեղծում են ՀՀՊ համակարգը այսպես կոչված «չարության առանցքի» երկրների կողմից հռթիռային ենթադրվող հարձակումից պաշտպանվելու համար։ Վաշինգտոնի կարծիքով այդպիսի երկրներ են Հյուսիսային Կորեան և Իրանը։
Ռուսաստանը կրտականապես դեմ է Չեխիայում և Լեհաստանաում ՀՀՊ համակարգի տարրերի տեղադրման ԱՄՆ-ի ծրագրերին՝ ամերիկացիներին առաջարկելով այդ նպատակով օգտագործել Ադրբեջանի Գաբալինյան ռադիոտեղորոշիչ կայանը։--0—

