Հաքերները հարձակվել են բելգիական դաշնային ոստիկանության կայքի վրա՝ պահանջելով բանտից ազատել հանացվոր խմբի անդամներից մեկին
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/։ Ալբանացի հաքերները Բելգիայում «կոտրել են» Ռյուպելեի (Անտվերպեն) դաշնային ոստիկանության ինտերնետային կայքը՝ որպես բողոքի նշան՝ ուղղված իրենց հանացվոր խմբի անդամներից մեկի բանտարկության դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bel-RTL («Բել.Էր-Տե-Էլ») ռադիոկայանին։
«Բացելով» www.zataz.com կայքը՝ ալբանական «Էլբենիըն սիքյուրիթի կլեն» (Albanian Security Clan) խմբավորման հաքերները ամբողջովին մաքրել են այնտեղ եղած տեղեկատվությունը։ Այնուհետև նրանք հաղորդագրություն են տեղադրել ալբաներենով և ֆրանսերենով, որում հայտարարել են բանտարկյալ Մյուր Կապլանի շուտափույթ ազատման մասին։ Նա հայտնի է «բանտից փախուստի արքա» մականունով։
Երկու շաբաթ առաջ Բելգիայի դաշնային ոստիկանության կայքը կոտրել էին նաև երեք՝ բելգիացի, ֆրանսիացի և շվեյցարացի անչափահասներ։–0--

