Վրաստանում կործանված C-130 ինքնաթիռում 20 թուրք ՊՆ աշխատակից կար

11.11.2025, 21:28
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու  հոդվածով
Վրաստանում կործանված C-130 ինքնաթիռում 20 թուրք ՊՆ աշխատակից կար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վրաստանում կործանված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմում  20 թուրք ՊՆ աշխատակից է եղել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

«Վթարի ենթարկված ինքնաթիռում անձնակազմի հետ միասին մեր 20 զինծառայողներն էին։ Վթարի գոտում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող թուրքական ռազմական C-130 ինքնաթիռը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու համար հոդվածով, որը հանգեցրել է մահվան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ։