435.71
4.38
404.37
+2
Եղանակը Երևանում
Հայ

Վարձկանների պատմություններ. BBC-ն իմացել է, թե ինչպես են սիրիացի զինյալները հավաքագրվում հայերի դեմ

11:59
01 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսական BBC-ն հրապարակել է Իդլիբից, Աֆրինից և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից հովանավորվող այլ շրջաններից զինյալների պատմություններ, ովքեր մասնակցել են Ղարաբաղում հայերի դեմ մարտերին:

Հեռուստակորպորացիայի աղբյուրների փոխանցմամբ ՝ Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ ղարաբաղյան պատերազմի մեկնարկից առաջ ուղարկվել են Ադրբեջան, և նրանք արդեն կրել են մարտական ​​կորուստներ:

Սիրիացի Աբդուլլան (անունը փոխվել է իր խնդրանքով) BBC- ին պատմել է, որ 17-30 տարեկան մի քանի հարյուր տղամարդ, որոնք Սիրիայի հյուսիսում Թուրքիայի և հակա-Ասադական ուժերի կողմից վերահսկվող անկլավների բնակիչներն են, հավաքագրվել են «Թուրքիայի զինվորականների և «Սիրիական ազգային բանակի» իմացությամբ»: Անցյալ չորեքշաբթի՝ մարտերի մեկնարկից չորս օր առաջ, նրանք օդանավերով տեղափոխվել են Ադրբեջան և տեղակայվել հայերի հետ դիմակայության գծի մոտ:

«Անցյալ շաբաթ «Սիրիական ազգային բանակի» Համզայի ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրն առաջարկեց մեզ գնալ Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական դիրքերը պահելու համար ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով», - ասել է Աբդուլլան BBC-ի հետ մեսենջերով նամակագրության ժամանակ:

«Ես չգիտեի, որ պետք է կռվենք», - վստահեցնում է BBC- ի զրուցակիցը:

Նրա խոսքով ՝ սեպտեմբերի 27-ին, ինքը և իր ընկերները տեղափոխվել են առաջնագիծ, որտեղ նրանք կրակի տակ են հայտնվել և կորուստներ կրել. չորս սիրիացի սպանվել է: Այն բազայում, որտեղ նրանք տեղակայված են, Աբդուլլան տեսել է տասը հայրենակիցների մարմիններ և մոտ յոթանասուն վիրավորների:

Միևնույն ժամանակ, BBC-ի զրուցակիցը հավաստիացնում է, որ Ադրբեջանում հավաքագրվածների մեծ մասը ոչ թե Ասադի հետ մարտերում կոփված մարտիկներ են, այլ խաղաղ, անպատրաստ քաղաքացիներ, և առաջին կորուստներից հետո նրանք խնդրել են տուն գնալ, բայց նրանց թույլ չեն տալիս՝ սպառնալով բանտարկվել:

Ջերաբլուս քաղաքում «Սիրիական ազգային բանակ» կազմավորումներում գտնվող՝ թուրքական BBC-ի աղբյուրը տեղեկացրել է, որ շուրջ 1000 մարդ, այդ թվում` «Սուլթան-Մուրադի բրիգադների» և «Համզայի բրիգադների» մարտիկներ, կամավոր գրանցվել են Ղարաբաղ գնալու համար:

Նրանցից 250-ը, ըստ ВВС-ի աղբյուրի, թուրքական մոտակա խոշոր քաղաքից՝ Գազիանթեփից ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան:

«Սիրիական ազգային բանակը» (ՍԱԲ) ապստամբ սիրիական զինված խմբավորումների մի համախումբ է, որին աջակցում է Թուրքիան:

ՍԱԲ-ը, Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես հերքում են սիրիացի վարձկաններին Ղարաբաղ ուղարկելու մեղադրանքները՝ այս հաղորդագրություններն անվանելով «հայկական քարոզչություն»:

Ղարաբաղում սիրիացիներ լինելու մասին հաղորդումները բազում են

Ենթադրյալ սիրիացի զինյալների մասին, որոնց Թուրքիան վերջին օրերին ուղարկում է Ադրբեջան գրել են մի քանի Եվրոպական հրատարակչություններ:

Ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերիեն L'Express տեղեկատվական և քաղաքական ամսագրում տալիս է նույն տեղեկատվությունը, ինչ Թուրքական BBC-ի աղբյուրը. ըստ լրագրողի զրուցակիցների, Սիրիայի հյուսիսում վարձվել է շուրջ 1000 մարտիկ և սեպտեմբերի 18-ից նրսնց սկսել են օդային ճանապարհով տեղափոխվել դեպի Ադրբեջան:

Բրիտանական Guardian թերթը զրուցել է երեք սիրիացի զինյալների հետ, ովքեր հավաքագրվել են Ադրբեջանում:

Guardian- ի զրուցակիցներից երկու եղբայրներ ասել են, որ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում գտնվող թուրքամետ զինված կազմավորումներից մեկի հրամանատարը դեռ սեպտեմբերի 13-ին իրենց աշխատանք է խոստացել Ադրբեջանում՝ թուրքական անվտանգության ընկերությունում։ Եղբայրների խոսքով, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց իրական անունները, իրենց ասել են, որ Ադրբեջանում չեն կռվելու, այլ պահպանելու են նավթի և գազի օբյեկտներ և որոշ դիտակետեր և ամսական մինչև 1,300 դոլար աշխատավարձ են ստանալու. դա տասն անգամ ավելին է, քան իրենք ստանում են Սիրիայում զինվորական ծառայության համար:

Guardian- ի երրորդ զրուցակիցը հայտնել է, որ իրեն և 150 այլ կամավորների սեպտեմբերի 22-ին կանչել են Աֆրին և ասել, որ պատրաստվեն Ադրբեջան գնալու, բայց նույն օրը հրամանը չեղյալ են հայտարարել և ասել, որ սպասեն նոր ցուցումների:
Times ամսագիրը զրուցել է Իդլիբից «Սիրիական ազգային բանակի» զինյալ Մուհամեդ Մահմուդ Ալ-Սուրանիի հետ․ նա չի թաքցրել իր անունը։

Ըստ Ալ-Սուրանիի, իր շուրջ 200 մարտական ​​ընկերները հավաքագրվել են ադրբեջանական կողմում Ղարաբաղյան պատերազմի համար:

«Թուրքերը ոչ ոքի չեն ստիպել: Բայց նրանք վերահսկում են այդ տարածքը, մարդիկ ապրում են աղքատության մեջ, և նրանք հավաքագրում են երիտասարդ տղաների և ընտանիքների հայրերի, ովքեր փողի խիստ կարիք ունեն», - թերթին ասել է ալ-Սուրանին:

Նրա խոսքով՝ կամավորներին ասվել է, որ նրանք և՛ պաշտպանելու են թիկունքում գտնվող օբյեկտները, և՛ կռվելու են առաջնագծում:

Ինքը՝ Ալ-Սուրանին, ի վերջո, հրաժարվել է թռչել Ադրբեջան, մասնավորապես այն պատճառով, որ որոշեց, որ չի կռվելո ադրբեջանցիների համար, քանի որ նրանք շիաներ են՝ իսլամական ուղղության ներկայացուցիչներ, որոնց հետևորդների դեմ ալ-Սուրանին կռվել է հայրենի Սիրիայում:

Reuters-ը զրուցել է նաև երկու տարբեր զինված խմբերի երկու զինյալների հետ, որոնց, ըստ նրանց, թուրքերը հավաքագրել են Աֆրինում «Սիրիական ազգային բանակի» միջոցով ղարաբաղյան պատերազմի համար:

Երկուսն էլ գործակալությանը հայտնել են, որ իրենց խոստացել են ամսական մինչև 1500 ԱՄՆ դոլար, ինչը հսկայական գումար է իրենց համար: Երկուսի խոսքով էլ, իրենց խոստացել են, որ թիկունքում ինչ-որ բան են պահելու, այլ ոչ թե կռվելու:

Գործակալությունը զրուցել է այս երկու մարտիկների հետ անցյալ շաբաթ, նախքան Ղարաբաղում մարտերի սկսվելը. նրանք ասել են, որ իրենց նախատեսում են ուղարկել Ադրբեջան սեպտեմբերի 25-ին, որից հետո կապը նրանց հետ դադարեցվել էր:

Եվ վերջապես, Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը Twitter- ում և մի քանի հրապարակումներին տված հարցազրույցներում ասել է, որ գիտի մի քանի սիրիացիների, ովքեր հավաքագրվել են Ղարաբաղ: Նրա խոսքով ՝ ապացույց, որ դրանք իսկապես ուղարկվել են Ադրբեջան, դեռ չկա: Նա գրում է, որ կարող է հաստատել միայն թուրքամետ խմբավորումների տասնյակ մարտիկների Սիրիայի հյուսիս-արևմուտքից անհայտ ուղղությամբ հեռանալու փաստը:

Նրանց մեծ մասը, ըստ Ցուրկովի, «Սիրիական ազգային բանակի» անդամներ են: - 0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները