Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով (ՖՈՏՈ)

07.09.2020, 14:10
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով. ՖՈՏՈ
Ուկրաինան ՀՀ-ն ներառել է «կանաչ» երկրների ցուցակում. երկիր մուտքը հեշտացվել է, սակայն մի պայմանով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։ Այս մասին նշվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ, ուժի մեջ է մտնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։-0-

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական...

Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Понедельник, 7 сентября 2020 г.