Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ (ՎԻԴԵՈ)

28.10.2025, 11:06
Ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում և հարակից շրջաններում. ՎԻԴԵՈ
Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Mash-ը։

Ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում և հարակից շրջաններում։ Էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմուտքում՝ Սընդիրգի քաղաքից 9 կմ հեռավորության վրա, որտեղ էլեկտրաէներգիան անջատվել է, և մի քանի շենքեր փլուզվել են։

Տեղի իշխանությունները հայտնել են վնասների մասին։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Այսօր առավոտյան ևս Թուրքիայում տեղի էր ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ։ Սպասվում է, որ կլինեն ավելի մասշտաբային ցնցումներ։