ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է զգացել և ուշաթափվել է մուսուլմանական Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ: Ինչպես գրում է
life.ru-ն ՝այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել է Միմար Սինան մզկիթում: Ըստ բժիշկների, պետության ղեկավարի մոտ բարձրացրել է արյան շաքարի մակարդակը: Բժիշկները օգնություն են ցույց տվել նախագահին, և նա քիչ անց գիտակցության է եկել:
Էրդողանը մզկիթից դուրս է եկել և լրագրողներին պատմել է միջադեպի մասին, հավելելով, որ արդեն լավ է զգում:-0-