631.65
7.19
519.28
+17
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում է. բանաձև է ներկայացվել

13:03
19 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թուլսի Գաբարդը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հասնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացմանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նշվում է, որ Գաբարդի կողմից ներկայացված կոշտ բանաձևը դատապարտում է թուրքական հարձակումը ԱՄՆ զինված ուժերի վրա և մատնանշում Անկարայի կողմից ահաբեկիչներին շարունակական աջակցությունը:

Ըստ ANCA-ի հաղորդագրության, H.Res.1195 բանաձևի որոշ կետերում ասվում է հայերի դեմ Թուրքիայի ագրեսիայի մասին, այդ թվում, նշվում է, որ․

- Թուրքիան ուժեղացրել է իր մասնակցությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մեջ՝ նախկինում առաջարկելով քաղաքական աջակցություն Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ այժմ ապահովելով անմիջական ռազմական աջակցություն;

Թուրքիան փակ է պահում Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր սահմանը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի այլ մասերի հայ համայնքների դեմ՝ երբեմն թաքցնելով իր սպառնալիքները՝ հղում կատարելով 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը;

- տեղեկություններ կան, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկել կռվելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որոնցից շատերը կապված են Ալ-Քաիդայի և ԻԳԻԼ-ի հետ;

- տեղեկություններ կան, որ Թուրքիան մասնակցել է կամ ամբողջությամբ վերահսկել է Ադրբեջանի օդային հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, նրա F-16 կործանիչները մասնակցել են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի վրա հարձակումներին;

- ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, և Թուրքիան հակասում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը` հրապարակավ աջակցելով և նպաստելով Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիային;

- ի պատասխան Կանադայի որոշմանը` դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա` կապված Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմանը իր մասնակցության հետ, Թուրքիան հիասթափություն հայտնեց Կանադայի որոշման կապակցությամբ` դրանով իսկ ՆԱՏՕ-ն կապելով Կովկասում իրականացվող գործողությունների հետ:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
12 Մայիսի 2021
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին
13:16
11 Մայիսի 2021
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
12:17
28 Ապրիլի 2021
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
13:48
26 Ապրիլի 2021
Հնդկաստանում սարսափելի վիճակ է. կորոնավիրուսից մահացածների դիակները վառում են հենց փողոցում
Հնդկաստանում սարսափելի վիճակ է. կորոնավիրուսից մահացածների դիակները վառում են հենց փողոցում
18:52
20 Ապրիլի 2021
Շոյգուն հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`հաշվի առնելով Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի գործողությունները
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`հաշվի առնելով Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի գործողությունները
11:15
16 Ապրիլի 2021
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս (ՎԻԴԵՈ)
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս. ՎԻԴԵՈ
16:58
12 Ապրիլի 2021
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու. ՎԻԴԵՈ
10:15
10 Ապրիլի 2021
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:52
09 Ապրիլի 2021
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
09:29
15 Մարտի 2021
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (ՎԻԴԵՈ)
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է. ՎԻԴԵՈ
12:44
18 Փետրվարի 2021
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել
11:35
13 Փետրվարի 2021
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը (ՖՈՏՈ)
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը. ՖՈՏՈ