580.6
6.61
492.91
+37
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից. ՀՀ նախագահը՝ Եվրոպական խորհրդի նախագահին (ՎԻԴԵՈ)

21:16
21 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:

Загружается новость ... "Лево"
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:

Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:29
19 Հուլիսի 2021
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
21:05
18 Հուլիսի 2021
Հալեպը հրթիռակոծվել է
Հալեպն այսօր հրթիռների թիրախ է դարձել
11:42
13 Հուլիսի 2021
Տիեզերական վազք. գործարար Բրենսոնը թռչել է տիեզերք, Բեզոսը հաջորդն է (ՎԻԴԵՈ)
Ինչպես է գործարար Բրենսոնը թռչում տիեզերք. կադրեր տիեզերանավից.ՎԻԴԵՈ
14:27
12 Հուլիսի 2021
Ստամբուլում երիտասարդները պարեր են կազմակերպել հայկական եկեղեցու պատի վրա (ՎԻԴԵՈ)
Խաչի ֆոնին պարող տղամարդկանց տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում.ՎԻԴԵՈ
18:21
05 Հուլիսի 2021
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ (ՎԻԴԵՈ)
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ.ՎԻԴԵՈ
13:04
30 Հունիսի 2021
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում (ՖՈՏՈ)
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում.ՖՈՏՈ
13:39
29 Հունիսի 2021
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը (ՎԻԴԵՈ)1
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը ՎԻԴԵՈ
19:41
28 Հունիսի 2021
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ.ՎԻԴԵՈ
13:15
12 Մայիսի 2021
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին
13:16
11 Մայիսի 2021
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
12:17
28 Ապրիլի 2021
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
13:48
26 Ապրիլի 2021
Հնդկաստանում սարսափելի վիճակ է. կորոնավիրուսից մահացածների դիակները վառում են հենց փողոցում
Հնդկաստանում սարսափելի վիճակ է. կորոնավիրուսից մահացածների դիակները վառում են հենց փողոցում