ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունն այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտարարել են դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Загружается новость ... "Лево"
«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում իրեն հաղթող ճանաչել, թե ինչու են նրա դաշնակից ԶԼՄ-ները փորձում օգնել նրան. նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Պարզապես փաստն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Ջո Բայդենը (պաշտոնապես) չի հաստատվել որպես հաղթող որևէ նահանգում»,- ասվում է Թրամփի շտաբի տարածած հայտարարության մեջ:
Թրամփն ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից իր շտաբը կսկսի դատարանում պաշտպանել իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Բայդենի հաղթանակի մասին հայտարարել են CNN-ը մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցներ:-0-