ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ հասել է վերընտրվելուն ներկայիս ամերիկյան ընտրությունների արդյունքում, իսկ նրա մրցակից Ջոզեֆ Բայդենը խարդախում է, որպեսզի չընդունի պարտությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«Սա ամոթ է մեր երկրի համար: Մենք պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում: Անկեղծ ասած, մենք իսկապես հաղթել ենք այս ընտրություններում»,- հայտնել է հանրապետական Թրամփը՝ չորեքշաբթի վաղ առավոտյան ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Նրա խոսքով, հանրապետականների նպատակն է ապահովել ընտրությունների արդյունքների ամբողջականությունը ՝ ի շահ երկրի:
«Սա շատ նշանակալից պահ է: Մեր երկրի նկատմամբ խոշոր խարդախություն է տեղի ունեցել»,- համոզված է Թրամփը:
Բայդենը ներկայացնում է ԱՄՆ-ի Ժողովրդավարական կուսակցությունը:
Թրամփի խոսքով, Ջոզեֆ Բայդենը հասկացել է, որ չի կարող հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում և որոշել է գործել դատավարության մեթոդով:
Գործող նախագահը վստահություն է հայտնել, որ հաղթում է տատանվող Ջորջիա, Փենսիլվանից, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում: Թրամփը հայտնել է, որ պատրաստ է հայտարարել իր հաղթանակի մասին նախագահական ընտրություններում, բայց դրան խանգարում է ձայների հաշվարկի դանդաղումը:
«Մենք մեծ տոնախմբության էինք պատրաստվում, մենք հաղթում էինք ամեն օր, և հանկարծ դա հետաձգվում է»,- հայտնել է նա:
«Այսօր արդյունքները ֆենոմենալ էին, և մենք <…> բառացիորեն լիովին պատրաստ ենք փողոց դուրս գալ և տոնել այսպիսի հրաշալի և լավ (իրադարձությունների զարգացումը): Այս երկրի քաղաքացիները ռեկորդային թվերով դուրս էին գալիս, որպեսզի աջակցեն մի հիանալի շարժման, մի ռեկորդի, նման բան նախկինում չի եղել»,- համոզված է ամերիկացի առաջնորդը: -0-