Թրամփն ասել է, որ իրեն այժմ ավելի լավ է զգում, քան 30 տարի առաջ

07.10.2025, 16:47
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ինքը «հիանալի է դիմանում»
Թրամփն ասել է, որ իրեն այժմ ավելի լավ է զգում, քան 30 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առողջությունն այժմ ավելի լավ է կամ նույնիսկ ավելի լավ, քան երեք տասնամյակ առաջ էր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ ես հիանալի եմ դիմանում», - Newsmax-ին տված հարցազրույցում ասել է 79-ամյա ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով իր առողջության մասին հաղորդավարի հարցին։

«Ես ինձ նույն կերպ եմ զգում կամ ավելի լավ, քան 30 տարի առաջ էր։ Ես իսկապես ինձ ավելի լավ եմ զգում, քան 30 կամ 40 տարի առաջ»,-ասել է նա։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, 2025 թ.-ի ամռանը Թրամփի մոտ նկատվել է ոտքերի այտուցվածություն և ձեռքերի կապտուկներ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտն այն ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը շարունակում է մնալ գերազանց առողջական վիճակում։ Նա այտուցվածությունը բացատրել է երակային անբավարարության փաստով, որը տարածված հիվանդություն է 70 տարեկանից բարձր մարդկանց մոտ, իսկ ձեռքերի կապտուկները՝ հաճախակի ձեռքսեղմումների և ասպիրինի օգտագործման հետևանք են։