Թրամփի ինքնաթիռը, որը Դավոս էր մեկնում, վերադարձել է ԱՄՆ անսարքության պատճառով
21.01.2026,
10:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, որը Դավոս էր մեկնում, վերադարձել է ԱՄՆ անսարքության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը, որը Դավոս էր մեկնում, վերադարձել է ԱՄՆ անսարքության պատճառով։
«Թիվ 1 օդանավը վերադառնում է Էնդրյուսի ռազմաօդային բազա տեխնիկական խնդիրների պատճառով», - հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Մեկնելուց առաջ Թրամփը լրագրողներին ասել է, որ չգիտի, թե ինչ սպասել Համաշխարհային տնտեսական ֆորումի իր ուղևորությունից։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ վերադառնալու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անձնակազմը հայտնաբերել է «աննշան էլեկտրոնային խնդիր»։
Ռոյթերսը ավելի ուշ հաղորդել է նախագահի ինքնաթիռի հաջող վայրէջքի մասին։