524.89
7.4
476.57
+6
Եղանակը Երևանում
Հայ

Times. Մերկելը Պուտինի մասին տեղեկություններ է փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին

11:19
24 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոն կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից տվյալներ է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին, իսկ դրա փոխարեն նրանց է փոխանցել տեղեկություններ Ռուսաստանի, Պուտինի, Ուկրաինայում տիրող անկայուն իրավիճակի և Ղրիմի մասին, հաղորդում է The Times թերթը` հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի աղբյուրին։

Ինչպես հաղորդում է gazeta.ru–ն, հղում անելով The Times–ին, Մերկելի և բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Դևիդ Քեմերոնը, հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի քաղաքամերձ նստավայրում դեռևս 2015 թ.–ի հոկտեմբերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև MI5 հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերն ու Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հաննիգանը։

Հրատարակությունը նշում է, որ Մերկելի համար բավականին ինֆորմատիվ էին տվյալներն այն մասին, թե Եվրոպայի համար ինչ սպառնալիք են ներկայացնում ԻՊ–ն և ուրիշ ահաբեկչական խմբավորումները։

The Times–ն ընդգծում է, որ Բրիտանիայի և Գերմանիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կանոնավոր կերպով տեղեկատվություն են փոխանակում պաշտոնական մակարդակում։ Այդուհանդերձ, հրատարակությունը նշում է, որ հազվադեպ են այնպիսի հանդիպումները, երբ տեղեկությունները փոխանցվում են հատուկ ծառայությունների ղեկավարներից Մերկելին և հակառակը։

Երկու քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել 2015 թ.–ի հոկտեմբերին Բրիտանիայի վարչապետի քաղաքամերձ նստավայրում։ Այդ ժամանակ նրանք հայտնել են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող եվրոպական պատժամիջոցները հարկավոր է թողնել ուժի մեջ մինչև Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը, ինչպես նաև նշել են, որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնալիք է ներկայացնում, սակայն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ: