«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում

22.05.2017, 20:49
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և անցել է դրա նորոգմանը։

Այդ մասին հայտնում է Rbc.ru–ն` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Տաշիրում» գործարքի փաստը հաստատել են, նշելով, որ խոսքը նոր շենքի մասին է, որը նախկինում «Իզվեստիա»–ի համալիրի վերակազմավորման ներդրումային պայմանագրում ներառված չի եղել։

«Այս պահին «Տաշիրն» անցել է օբյեկտի նորոգման նախագծին»,– ասել է աղբյորը, պարզաբանելով, որ այդ նախագիծը ենթադրում է ժամանակակից նոր բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծում։

Գործակալության զրուցակցի խոսքով, խմբի ներդրումները տվյալ նախագծում կկազմեն մոտ 150 մլն դոլար։ Միաժամանակ, «Իզվեստիա»–ի շենքի դիմերեսն ամբողջությամբ կպահպանվի, իսկ արդյունքում կստեղծվի նոր համալիր, 250 հյուրանոցային համարներով, գրասենյակներով, ինչպես նաև հանրային սննդի և առևտրի հատվածներով։ Աղբյուրն ավելացրել է, որ վերակազմավորման կենթարկվի միայն շենքի վերգետնյա հատվածը։ -0-