596.72
6.6
503.22
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել ԼՂՀ անկախության ճանաչումը․ մեծ հանրահավաք Հալեպում՝ ի պաշտպանություն Արցախի և ՀՀ-ի (ՎԻԴԵՈ)

00:39
27 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը։ Այս մասին հայտնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը։

Загружается новость ... "Лево"
 

Հաղորդագրության մեջ նշվում է որ Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։

«Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ Այս հավաքի ընթացքում հատկապես մեր հյուրերին արաբերեն լեզուներով բաժանվեցին հատուկ գրքույկներ՝ Արցախի պատմությունը, այսօրվա մեր պայքարի և պատերազմի իրական պատկերը ներկայացնող, բացատրող», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Պատգամավորի խոսքով, երբ ստացել են պատերազմի մասին առաջին լուրերը, բազմաթիվ մտահոգություններ են ունեցել զարգացումների վերաբերյալ, միաժամանակ հասկացել են, որ սա ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին է վերաբերում, այլ նաև տարածաշրջանին։

«Ես և խորհրդարանի երկու պատգամավորներն այս մասին բարձրաձայնել ենք։ Հատկապես ներկայացրել եմ Թուրքիայի դերակատարությունը, Ադրբեջանի թշնամական գործելակերպը, երկուսի գործակցությունը Իսրայելի հետ», - հայտնել է Ռեիսյանը։

Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ խորհրդարանում պահանջել են ոչ միայն պաշտոնապես դատապարտել Արցախի դեմ հարձակումը, այլ նաև օրակարգում ընդգրկել Արցախի անկախության ճանաչման հարցը։-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:49
19 Նոյեմբերի 2020
Եվրամիությունը 3 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախի բնակչությանը
Եվրամիությունը 3 միլիոն եվրո արտակարգ օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը
00:52
19 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի Սենատը քվերակության է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ
Բանաձևը ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները
00:42
18 Նոյեմբերի 2020
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Էրդողանի հրամանագրին՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Էրդողանի հրամանագրին Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին
20:30
17 Նոյեմբերի 2020
«Գորշ գայլերը» սպառնում են Գերմանիայի հայերին, դեսպանատունը հանդես է եկել կոչով (ՖՈՏՈ)
«Գորշ գայլերը» սպառնում են Գերմանիայի հայերին, դեսպանատունը հանդես է եկել կոչով. ՖՈՏՈ
18:06
16 Նոյեմբերի 2020
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Էրդողանի հրամանագրի մանրամասները
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Էրդողանի հրամանագրի մանրամասները
00:44
15 Նոյեմբերի 2020
Իրանը հրետանային հարված է հասցրել գրոհայիններին «հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հրետանային հարված են հասցրել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին
12:30
14 Նոյեմբերի 2020
Charlie Hebdo սկանդալային ամսագիրը ծաղրանկար է հրապարակել Ղարաբաղի թեմայով (ՖՈՏՈ)
Charlie Hebdo սկանդալային ամսագիրը ծաղրանկար է հրապարակել Ղարաբաղի թեմայով. ՖՈՏՈ
22:05
13 Նոյեմբերի 2020
Գրոհայինները փորձել են Ադրբեջանից ներթափանցել Իրան, տեղի է ունեցել մարտական բախում. ԶԼՄ
Գրոհայինները փորձել են Ադրբեջանից ներթափանցել Իրան, տեղի  է ունեցել մարտական բախում
00:34
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հուշագիր Ղարաբաղի հարցով կենտրոն ստեղծելու մասին
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հուշագիր Ղարաբաղի հարցով կենտրոն ստեղծելու մասին
21:31
10 Նոյեմբերի 2020
Ռուսաստանում ԵՄ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանում ԵՄ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարության ֆոնին
18:34
10 Նոյեմբերի 2020
Ֆրանսիան պահանջում է հաշվի առնել Հայաստանի շահերը Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ համաձայնություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը
23:18
09 Նոյեմբերի 2020
ՀԱՊԿ-ն անհանգստացած է Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի հետ կապված միջադեպով
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում ռուսական ուղղաթիռ է խոցվել