Սկանդալ հեռուստաեթերում. Սոբչակը ջուր է շփել Ժիրինովսկու վրա լեզվակռվից հետո (ՎԻԴԵՈ)

28.02.2018, 20:27
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը ջուր է շփել Վլադիմիր Ժիրինովսկու վրա «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում։
Սկանդալ հեռուստաեթերում. Սոբչակը ջուր է շփել Ժիրինովսկու վրա լեզվակռվից հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը ջուր է շփել Վլադիմիր Ժիրինովսկու վրա «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում։

«Ռուսաստանյան հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինի և Ժիրինովսկու միջև բառավեճ է սկսվել։ Դրան միջամտել է Սոբչակը` հանդարտության կոչ անելով ՌԱԴԿ ղեկավարին, սակայն Ժիրինովսկին նրան «հիմար» անվանելով, գրում է Ինտերֆաքսը։

«Փողոցից այստեղ լիրբ կանանց պետք չէ բերել։ Կեղտ է այս ամենը։ «Дом-2»` ահա այնտեղ էր այս պղծությունը։ Թող ձայնը կտրի»,– ասել է Ժիրինովսկին։

Սոբչակն էլ պատասխանել է, թե ««Дом-2»–ի մասնակիցներն իրենց ավելի կարգին են պահում», և Ժիրինովսկու շարունակվող արտահայտություններին ի պատասխան` ջուր է շփել նրա վրա։ -0-