568.89
6.57
483.42
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սինանյան. Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, մոտ 300-ը՝ վիրավորվել

16:42
14 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Անցյալ շաբաթ Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, հայկական համայնքի 250-300 ներկայացուցիչներ տարբեր տեսակի ծանրության վիրավորումներ են ստացել, հաղորդել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

   

Загружается новость ... "Лево"

Նա օգոստոսի 9-11-ը գտնվել է Լիբանանում Հայաստանի պաշտոնական պատվիրակության կազմում, որը հումանիտար օգնություն է հասցրել երկրին: Բեյրութում կայացել են հանդիպումներ Լիբանանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, գնահատվել է ստեղծված դրությունը և տեղի հայերի կարիքները:

Ինչպես նշել է Սինանյանը մամուլի ասուլիսի ընթացքում, մարդիկ տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ են ստացել և հիմա ապաքինման փուլում են գտնվում:

«Մարդիկ կան, ովքեր երեսի մի մասը խազվել է, կան մարդիկ ովքեր ծանր վիճակում են, կան մարդիկ, ովքեր ապաքինվել են, նաև կան մարդիկ, ովքեր հազիվ էին քայլում»,- նշել է նա: 

«Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին այն մասին, թե կան արդյոք այս պահին Լիբանանում հայեր, ովքեր կորցրել են տները և մնացել առանց գոյատևելու միջոցների, նա հայտնել է, որ ընդհանուր առմամբմ Լիբանանում ապրում է 25 հազ. ՀՀ քաղաքացի և դժվար է ասել, թե կան նրանց մեջ անապահով և առանց ծածկի մնացած մարդիկ:

«Զուտ ռազմավականա տեսանկյունից, կարծում եմ, որ կան: Այդ երեք ինքնաթիռները մենք փորձել ենք կիրառել հատուկ այդ դասակարգի մարդկանց ՀՀ բերելու համար: Ցանկացած դեպքում, նրանք, ովքեր գրանցվել են դեսպանությունում, եկել են Հայաստան»,- հայտնել է նա:

Սինանյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև չվերթերը չեն դադարեցվել, տրվել է թույլտվությու շաբաթական մեկի փոխարեն երկուսը իրականացնելու համար:

«Չվերթերը հետագայում էլ իրականացվելու են: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, կարող են տոմսեր ձեռք բերել և գալ այստեղ»,- նշել է նա:

Ողբերգություն Բեյրութում

Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել 2015թ.–ին նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող 2,7 տոննա ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով:

Աղետի գոտի համարվող քաղաքում երկու շաբաթով հայտարարվել է արտակարգ դրության ռեժին։ Վերջին տվյալներով, պայթյունից զոհվել է ավելի քան 150 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
22 Հուլիսի 2021
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել
12:35
21 Հուլիսի 2021
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից (ՎԻԴԵՈ)
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից.ՎԻԴԵՈ
15:29
19 Հուլիսի 2021
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
ՌԴ անձնագիրը հուլիսի 1–ից ձևակերպվելու է 5 օրում
21:05
18 Հուլիսի 2021
Հալեպը հրթիռակոծվել է
Հալեպն այսօր հրթիռների թիրախ է դարձել
11:42
13 Հուլիսի 2021
Տիեզերական վազք. գործարար Բրենսոնը թռչել է տիեզերք, Բեզոսը հաջորդն է (ՎԻԴԵՈ)
Ինչպես է գործարար Բրենսոնը թռչում տիեզերք. կադրեր տիեզերանավից.ՎԻԴԵՈ
14:27
12 Հուլիսի 2021
Ստամբուլում երիտասարդները պարեր են կազմակերպել հայկական եկեղեցու պատի վրա (ՎԻԴԵՈ)
Խաչի ֆոնին պարող տղամարդկանց տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում.ՎԻԴԵՈ
18:21
05 Հուլիսի 2021
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ (ՎԻԴԵՈ)
Սոչիում արտակարգ դրություն է, ջրի տակ են անցել փողոցներ, մեքենաներ.ՎԻԴԵՈ
13:04
30 Հունիսի 2021
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում (ՖՈՏՈ)
Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ–ում կազմակերպված գեղեցկության մրցույթում.ՖՈՏՈ
13:39
29 Հունիսի 2021
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը (ՎԻԴԵՈ)1
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը ՎԻԴԵՈ
19:41
28 Հունիսի 2021
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում տեղատարափ անձրևներ են, ողողվել են մետրոյի կայարաններ և ճանապարհներ.ՎԻԴԵՈ
13:15
12 Մայիսի 2021
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին
13:16
11 Մայիսի 2021
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել